понедельник, 28 ноября 2011 г.

...Երեկ գիշեր...



  Երեկ, նոյեմբերի 27-ի ամենասովորական գիշերն էր: Սովորական, ոչ մի բանով չառանձնացող գիշեր էր... Բայց, ի տարբերություն մյուս գիշերների, երեկ ես չկարողացա քնել... ոչ մի վայրկյան անգամ քունս չտարավ... Նոյեմբերի 27ը ոչ մի բանով չէր առանձնացել մնացած օրերից, բայց գիշերը դարձավ յուրահատուկ... Ինչով էր այն յուրահատուկ??? Գրեթե ոչ մի բանով... Բայց այդ գիշեր ես մտածեցի... երկար մտածեցի... Օրվա ընթացքում մտածելու համար ժամանակը չի հերիքում... իսկ գիշերը իր առեղծվածայնությամբ կարծես հենց մտքերի մեջ սուզվելու համար լինի... մանավանդ երբ ժամացույցի սլաքները 4ն են ցույց տալիս, երբ ընտանիքի բոլոր անդամները խորը քնած են, երբ դիմացի շենքերի պատուհաններից անգամ լույսի նշույլ չի երեւում, եւ քաղաքը կարծես մեռյալ լինի, իսկ դու մեռյալ քաղաքի տերը... Երեկ շաաաատ մտածեցի... Այնքան շատ, որ առավոտյան, երբ արեւի շողերի հետ կյանքը վերսկսվեց, ես զգացի ինձ ավելի լավ, քան օրինակ երբ կիրակի օրը արթնանում ես ժամը 13ին կամ ավելի ուշ... Սկզբում մտածում էի հաջորդ օրվա մասին, հետո` անցյալ օրերի մասին, հետո բոլոր նրանց մասին, ում կարոտում եմ օրեցօր ավելի ու ավելի շատ ու ոչինչ չեմ կարող անել դրա հետ.... Ու քանի որ գիշերը թե' ֆիզիկական, թե' հոգեկան ցավերը ավելի սուր է դարձնում, մի քիչ լաց եղա, հետո վերցեցի իմ սիրելի գիրքը` Վիլյամ Սարոյանի "Մարդկային կատակերգությունը" ու կարդացի արդեն անգիր արած տողերը .

"Երեկ գիշեր դու լաց եղար, որովհետեւ մարդկային ես, որովհետեւ միլիոններից մեկն ես, որովհետեւ քեզ համար սկսվել է պատահարներով լեցուն կյանքը, մտել ես մի աշխարհ, որը լի է դժվար հասկանալի բաներով, որոնցից ոմանք լավ են, ոմանք վատ, ոմանք գեղեցիկ, ոմանք տգեղ, ոմանք բարի, ոմանք վայրագ, բայց բոլորը միասին մի ամբողժություն են կազմում` մեր կյանքը:"

  Ամեն անգամ այս տողերը կարդալիս, նոր իմաստներ եմ հայտնաբերում ու անկախ ինձնից ժպիտը հայտնվում է դեմքիս... Հետո երաժշտություն լսեցի, մի քանի գեղեցիկ մեղեդի` գիշերային տրամադրությանը համահունչ...