воскресенье, 8 апреля 2012 г.

...1 of 1.500.000

 Some days ago I found my grandfather's interview given to an internet site dedicated to Armenian Genocide. After thinking for a long while I decided that it''d  be right if I shared one of many scary, horrorful stories with the others as well, especially when the worst, the most horrible day in Armenian history, April 24 is near. A small family story, that shows the unforgivable crime done by the Turkish. So The Genocide, told by my grandpa. I'm writing it in direct speech.
 
"Until I was twelve-thirteen years old, I didn't feel myself as an adopted child, because my grandparents didn't have other children, and they had surrounded me with tender love, but later I heard about it from our neighbors' children, and it continued till the 1950s.

My brother Soukias Minassian found me, so listen how he did that.

...1-ը 1.500.000-ից ...

 Մի քանի օր առաջ համացանցում հայտնաբերեցի պապիս հարցազրույցը` տրված ինչ-որ Հայոց Եղեռնին նվիրված կայքի: Երկար մտածելուց հետո որոշեցի, որ ճիշտ կլինի, եթե ուրիշներին եւս ծանոթացնեմ միլիոնավոր հրեշավոր պատմություններից միայն մեկի հետ, մանավանդ որ մոտենում է հայոց պատմությաան մեջ ամենադաժան, ամենաողբալի օրը` ապրիլի 24-ը : Փոքրիկ ընտանեկան պատմություն, որը մնացած բոլորի պես, ներկայացնում է թուրքական աններելի ոճիրը: Եւ այսպես` եղեռնը` պապիս պատմածով: Գրում եմ ուղիղ խոսքով: Պատմում է պապս` Գուրգեն Մուրադյանը:
"Մինչեւ տասներկուտասներեք տարեկան հասակս չեմ զգացել, որ վերցնովի երեխա էի, որովհետեւ տատս, պապս ուրիշ երեխա չեն ունեցել եւ ինձ ջերմությամբ են շրջապատել, բայց հետո հարեւաններիս երեխաներից լսել եմ, եւ այդպես շարունակվեց մինչեւ հիսունական թվերը։ Եղբայրս՝ Սուքիաս Մինասյանը, ինձ գտավ, բայց ահա թե ինչպես գտավ։ Ամենամեծը մեր չորս երեխաներից եղել են այդ եղբայրս եւ երկու քույրերս։ Ես մեկ տարեկան եմ եղել, երբ 1915 թ. Ալաշկերտի Գյուլզետկան գյուղից գաղթել ենք. մեկ կիլոմետրի չափ գյուղից դուրս գալուց, կանգնեցրել են մեր քարավանը եւ հորս կապել են ծառին ու բոլորի աչքի առաջ սպանել։ Մորս հրամայել են՝ չորս երեխաներիդ առ ու գնա։ Երեքը ոտքով գնացել են, ես՝ մորս գրկում, երեքուկես ամիս ճանապարհ ենք գնացել, դեպի Բայազետ, Իգդիր, Էջմիածին, մինչեւ հասել ենք Երեւանի Ս. Սարգիս եկեղեցու բակը։ Այդ ժամանակ շատ լիքն էր այդ եկեղեցու բակը։ Ամենուրեք հիվանդներ էին ու մեռելներ։ Հատուկ սայլ կար, որ մեռածներին հավաքում էր ու տանում։ Էն ժամանակ Ս. Սարգսից էն կողմ Ղանթարն էր։ Մեր գաղթական երեխեքը՝ քույրերս, մեծ եղբայրս, գնում էին հացմաց ճարում, բերում, ուտում էինք։ Մայրս երկար ճանապարհներին տառապած էր, ինձ կրծքով է կերակրել, բայց Երեւան հասնելուց տասներկուտասներեք օր հետո մայրս վատ է զգացել, եւ ես լաց եմ եղել։