пятница, 24 февраля 2012 г.

"Մանկության հուշերից" կամ "Ոնց մեծացա?"

Մոտավորապես սենցն էի տեսնում թատրոնս, երբ  ես բեմի վրա էի
 Մինչեւ հիմա հիշում եմ, ոնց էի վախենում բեմից, բայց միունույն ժամանակ ոնց էի սիրուուուու~մ... Բա ինչ եք ուզում? Ես` փոոոքր աղջիկ, հսկայական բեմի վրա` հազարավոր հանդիսատեսի առաջ... Իհարկե վախենալու ա... Բա որ... Բա որ բառերը մոռանայի... Բա որ ասենք սխալ քայլեի... Խայտառակություն... Բայց էդ ամեն ինչը մինչեւ վարագույրի բարձրանալը... Հետո... Հետո... Արդեն հավաքվում էի, ու ամեն ինչ էլ ճիշտ էի անում... Իսկ երբ որ վերջանում էր հերթական ներկայացումը, էն գլուխ տալու պահն էի շատ սիրում, մեկ էլ էն որ մաման կամ տատիկս կամ քույրիկս, մի խոսքով ամեն անգամ մեկը, բերում էին ծաղիկներ էին տալիս.... Լրիվ աստղային զգացողություն էր.... Ուխխխ.... Հավես ժամանակներ էին... Էն ժամանակ միակ բանը, որի մասին պետք ա մտածեի` ոնց տեքստերը սովորելը դասերը անելու հետ համատեղելն էր... Ինձ էլ թվում էր դրանից մեծ խնդիր աշխարհիս երեսին չկա... Երանի տենց լիներ...

Ուրեմն մի քանի օր առաջ ես ու Տաթեւը գնացինք մեր մանկության թատրոնը. նոր ներկայացում կար... Տաթեւն էլ էր պուճուր ժամանակ աստղ... Ու տենց մտանք ներս... Պարզվեց ո'չ բեմն էր իմ պատկերացրած էն հսկայականը, դալիճն էլ մոտ մի 50 հոգի հազիվ տեղավորեր իր մեջ... Բաաա... Ինձ նեեենց մեծ զգացի... Երբ որ ես էի գնում էդ թատրոնը, ես ամենափոքրերից էի, իսկ հիմա.... ԷԷԷ.... Ախր էդ երբ հասցրեցի 18 տարեկան դառնալ? Ու այ սենց` թատրոնիս նման, ամեն ինչը.... Ինչը որ փոքր ժամանակ ինձ համար հրաշք էր թվում, հիմա լրիվ ուրիշ ա... Մի խոսքով ամբողջ գրածիս իմաստը էն ա, որ մանկությունը լավ բան ա, ու ինչքան ուշ ես մեծանում, էդքան լավ....)))

....Էս էլ ըստ ավանդույթի իմ սիրած երգերից մեկի բառերը` գրածիս թեմային համահունչ....
<<...Իսկ մանկությունը մի թռչուն է` թելով կապված մեր սրտերից, 
Թելը պոկվում է, ու նա թռչում ու հեռանում է մեզանից...>>
Ռուբեն Հախվերդյան