четверг, 10 мая 2012 г.

Ամաաառ, ամառ եմ ուզում....

Այ այս նախադասությունից սկսվեց իմ այսօրվա վիրտուալ կյանքը :Ճ Հերթական անգամ, արդեն անտանելի դարձած դասերից հետո տուն մտնելուց կամ երեւի ավելի ճիշտ կլինի ասել, տուն գցվելուց հետո վերջնականապես հասկացա, թե ինչքաաաան կարեւոր բան ա էդ "ամառ" կոչվածը...  Դե ինչպես միշտ տուն, լվացարան, համակարգիչ, ֆեյսբուք, "ստատուս".... "Ամաաաառ, ամառ եմ ուզում"... Լուրջ եմ ասում.... Նեեեենց եմ ուզում... Ուզում եմ հանգիստ, դասերի կատարյալ բացակայություն... Թո'ղ 40 աստիճան երեւանյան շոգ լինի, բայց թող ամառ լինի...
Ուզում եմ երեւանյան ամառային աղմկոտ իրիկուններ գիժ ընկերների անփոխարինելի շրջապատում... Ուզում եմ անվերջանալի զբոսանքներ իմ սիրելի Աբովյան փողոցով, բայց որ ժամանակի գոյության մասին մոռանաս... Էն որ անընդհատ լույս ա... Ու էն որ չպիտի մտածես: "Վայ, գնամ տուն, որ հասցնեմ եսիմ ինչ անել...:Ճ" Կամ ասենք ուզում եմ ցերեկները էն լաաավ շոգին նստեմ լաաավ գրքեր կարդամ... Հետո էլ կարելի ա "ծով գնալ"...)) Ոնց գցում-բռնում եմ: "Էլ ինչ ամառ առանց ծով"..... Ինչ մեղքս թաքցնեմ. ուզում եմ ծնունդս գա  վերջ ի վերջո... մմմ... մի խոսքով` ԱՄԱՌ... ԱՄԱՌ ԵՄ ՈՒԶՈՒՄ...!!!! Այս այսպիսի տափակություն իմ եւ իմ տանջված ու հոգնած ուղեղի կողմից հատուկ ամառվան սպասողների համար... Քիչ մնաց, ժողովու'րդ, դիմացեք!!!))